← Back to Projects

villa parklife 2

Ձեզ ենք ներկայացնում մեր արվեստանոցի կողմից մշակված հաջորդ առանձնատունը, որը նույնպես կառուցվելու է «Parklife Eco Residency» թաղամասում, այն թաղամասում նախատեսվող տիպային առանձնատներից ամենամեծն է։ 🏡 Բնակելի տունը բաղկացած է 2 վերգետնյա և 1 ստորգետնյա հարկերից։ Երկտեղանի ավտոտնակը կից է բնակելի տանը և ունի տաք կապ տան հետ։ Առաջին հարկում կազմակերպված է ընդարձակ հյուրասենյակ՝ երկրորդ լույսով և բարձր առաստաղով, խոհանոց, ննջարան կից սանհանգույցով և առանձին սանհանգույց։ Երկրորդ հարկում նախատեսված է երեք ննջարան կից սանհանգույցներով։ Նկուղային հարկում նախատեսվում է խաղասրահ/մարզասրահ և մառան։ Հողամասում նախատեսվում է կառուցել բացօթյա լողավազան և ամառային խոհանոց։ Առանձնակի ուշադրություն է դարձված ճակատների համար նախատեսված բնական նյութերի օգտագործման միտվածությանը՝ ընդհանուր գերակշռող ծավալի համար նախատեսված է ծակոտկեն բազալտ, հորիզոնական շեշտադրվող տարրերի համար տրավերտին, իսկ մուտքային հանգույցի շեշտադրման համար ջերմամշակված փայտ ուղղահայաց գծավոր շարվածքով։

Location

Bagrevand street, Yerevan, Armenia

Year

2025

Category

Residential

villa parklife 2

A calm, light-filled villa focused on privacy, daylight, and material honesty.

Scope