← Back to Projects

villa parklife 1

Ձեզ ենք ներկայացնում parklife ecoresidency թաղամասի առանձնատների շարքի հաջորդ բնակելի տունը։ Առանձնատունը նախագծված է երկհարկանի, նկուղով։ Հարթ տանիքի՝ երկրորդ հարկի ծավալը մասնակի է նախագծված՝ աջ և ձախ կողաճակատներում բացօթյա շահագործվող հարթակներով։ Ավտոտնակը նախագծված է տան ծավալի մեջ, որից նախատեսված է մուտք դեպի տան շքամուտք։ Առաջին հարկում կազմակերպված է հյուրասենյակ, խոհանոց և երկու ննջարան։ Երկրորդ հարկում նախատեսված է երկու ընդարձակ ննջարաններ։ Նկուղային հարկը նախագծված է առաջին հարկի ամբողջ պարագծով, որի մուտքը տան ներսից է։ Նկուղային հարկում նախատեսվում է խաղասրահ-մարզասրահ և մառան։ Բնակելի տան առաջին հարկի լուսային բացվածքները և պատշգամբները նախագծված են փողոց և բակ հարող ճակատների վրա։ Տան շքամուտքը փողոցի կողմից է և այդ ճակատի՝ ամբողջ երկարությամբ պարսպապատում չի նախատեսվում։

Location

Bagrevand street, Yerevan, Armenia

Year

2025

Category

Residential

villa parklife 1

A calm, light-filled villa focused on privacy, daylight, and material honesty.

Scope