← Back to Projects

SAS multifunctional center

Մեր թիմի կողմից «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի համար նախագծված բազմաֆունկցիոնալ համալիրը դառնալու է ժամանակակից կյանքի և բիզնեսի կարևոր հանգույցներից մեկը, որը ներառում է առևտրի կենտրոն և հասարակական սննդի կետեր։ Շենքը կառուցվում է Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի հարևանությամբ։ Համալիրը բաղկացած է մեկ ստորգետնյա և երեք վերգետնյա հարկերից` ներառյալ անտրեսոլային և ետնահանջով լուծումներ։ - Ստորգետնյա հարկում նախատեսված են ավտոկայանատեղիներ և տեխնիկական շենքեր - Առաջին հարկում՝ սուպերմարկետ և հասարակական սննդի կետ - Երկրորդ և երրորդ հարկերում՝ ժամանակակից գրասենյակային տարածքներ - Տանիքը կօգտագործվի որպես ավտոկայանատեղի, որը կսպասարկվի հատուկ վերելակի միջոցով Շինության ճակատները ձևավորվում են մեծածավալ ապակե բացվածքներով, իսկ երեսապատումը կատարվելու է ալյումինե կոմպոզիտե սալերով։ Չնայած իր խոշոր ծավալներին՝ համալիրն իր հորինվածքային հետաքրքիր լուծումներով և բարձրորակ նյութերի համադրությամբ արտահայտիչ է և ներդաշնակ շրջակա միջավայրին և հարակից շինություններին։ Այս համալիրի բացումը կբերի նոր հնարավորություններ հատկապես Ավան և Նոր Նորք վարչական շրջանների բնակիչների համար՝ ապահովելով «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» -ին բնորոշ բարձրակարգ սպասարկում։

Location

Myasnikyan avenue, Yerevan, Armenia

Year

2025

Category

Commercial

SAS multifunctional center

A calm, light-filled villa focused on privacy, daylight, and material honesty.

Scope