A calm, light-filled villa focused on privacy, daylight, and material honesty.
Scope
- Concept design
- Design development
- Visualization
Մեր արվեստանոցի կողմից նախագծված հերթական բազմաբնակարան բնակելի համալիրն է, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի, Լենինգրադյան փողոցին հարող նոր կառուցապատվող բնակելի թաղամասում։ Բնակելի համալիրը բաղկացած է երկու բարձրահարկ կետային շենքերից՝ 18 և 16 հարկանի։ Բնակելի շենքերի ստորգետնյա հարկերը /նկուղային և կիսանկուղային / նախագծված են միասնական, ծառայում են որպես ավտոկայանատեղի: Առաջին հարկերը նախատեսված են հասարակական սպասարկման համար։ Շենքերի նախագծման ժամանակ հաշվի են առնված ինչպես առկա, այնպես էլ հեռանկարային կառուցապատումները։ Բնակելի շենքերի հատակագծային լուծումները հիմնականում հնարավորություն են տալիս բնակարաններին ունենալ երկկողմանի լուսավորություն, օդափոխություն։ Ճակատների հորիզոնական, ուղղաձիգ լուծումները, երեսապատման նյութերի գունային ճիշտ համադրությունը շենքերին տալիս են գեղեցիկ, սլացիկ տեսք և լույսի ու ստվերի հետաքրքիր խաղ։


A calm, light-filled villa focused on privacy, daylight, and material honesty.