← Back to Projects

Residential bulding on Antarayin

Կենտրոն վարչական շրջանում` Անտառային փողոցում, կառուցվում է «Full Art» ճարտարապետական արվեստանոցի կողմից նախագծված` 6 վերգետնյա և 3 ստորգետնյա հարկերով, հերթական բազմաբնակարան բնակելի շենքը: Շենքը բաղկացած է երկու մասնաշենքից՝ հատակագծված աստիճանաձև հորինվածքով: Ռելիեֆի թեքության շնորհիվ մասնաշենքերը նախագծվել են երկու նկուղային և մեկ կիսանկուղային հարկերով, որոնք նախատեսված են ավտոկայանատեղիի և այլ նպատակային տարածքների համար: Մասնաշենքերի յուրաքանչյուր հարկում նախատեսվում է 4 բնակարան՝ հարմարավետ պատշգամբներով, որոնցից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Երևան քաղաք։ Շենքի բակային հատվածին հատկացված է առանձնահատուկ ուշադրություն․ այն լինելու է բարեկարգ, համալրված կանաչապատ գոտիներով, իսկ տարածքում նախատեսվում է նաև բացօթյա լողավազան։ Շենքերի արտաքին երեսապատումը կիրականացվի տրավերտինով և տուֆ քարի սալերով, իսկ կիսանկուղային հարկերը` կոպտատաշ բազալտ քարով։ «Full Art» ճարտարապետական արվեստանոց՝

Location

Verin Antarayin street, Yerevan, Armenia

Year

2025

Category

Residential

Residential bulding on Antarayin

A calm, light-filled villa focused on privacy, daylight, and material honesty.

Scope